Թուրքիան կշարունակի հարձակումը, եթե չկրակելու պայմանները խախտվեն

Թուրքիան կշարունակի հարձակումը, եթե չկրակելու պայմանները խախտվեն

Անկարան կշարունակի ակտիվ գրոհը Սիրիայի հյուսիս-արեւելքում, եթե չկրակելու եւ քրդերին այդ տարածքներից դուրս բերելու հետ կապված ԱՄՆ հետ ունեցած պայմանավորվածությունը խախտվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում, որ սիրիական կառավարական ուժերը մտել են «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» կողմից ազատագրված տարածքներ։ Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը ասել է, որ կառավարական ուժերին պատկանող Քոբանի եւ Մանբիջ քաղաքները պետք է մաքրվեն ահաբեկիչներից։