«Եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին»

«Եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին»

«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք մտել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ-ադրբեջանական սահմանին», - Ադրբեջանի նախագահի խոսքը մեջբերել են հայկական կայքերը: Ինչպես տեսնում ենք՝ թշնամին փորձում է հիմնավորել ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը մեր արևելյան սահմանների կահավորման բացակայությամբ: Եվ այստեղ տեղին է, որ վերհիշենք նախորդ տարվա ընդդիմադիր պատգամավորի և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի երկխոսությունն Ազգային ժողովում:

Հիշեցնեմ՝ երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեղադրեց Փաշինյան Նիկոլին սահմանը չկահավորելու մեջ, վերջինս պատասխանեց, թե անտեսանելի ձևով է կահավորում: Այնպես, որպեսզի արտաքին թշնամին և ներքին ընդդիմադիրները չտեսնեն այն: Ինչպես տեսնում ենք, Նիկոլի «հանճարեղ» գաղափարը հասել է Իլհամին և վերջինս երեկ օգտագործել է դա ընդդեմ Հայաստանի: Ժամանակին Փաշինյանի ուսապարկերը մեղադրում էին ընդդիմադիրներին, որ նրանց և արտաքին թշնամու խոսույթը նույնն է: Իսկ որ Նիկոլի և նրա ուսապարկերի խոսույթը հիմք է ծառայում, որպեսզի թշնամին դա օգտագործի՝ հիմնավորելու համար Հայաստանի նկատմամբ իր հանցագործ արաքները, այդ երևույթն, իհարկե, ուսապարկերը տեսնելու կարողություն չունեն: 

Ի դեպ, կողմնակի կամ չեզոք դիտողի համար Իլհամի ասածը տրամաբանական է հնչում: Իսկապես, եթե երկրի ղեկավարը որևէ տարածք սահմանագիծ է համարում, ապա գոնե ցրտից ու անձրևից իր զինվորներին կամ սահմանապահներին պատսպարվելու համար առնվազն քարե մեկ հարկանի շենք է կառուցում: Էլ չեմ խոսում թշնամու գնդակլներից և արկերից պաշտպանվելու մասին՝ եթե առկա է այդ վտանգը: Իսկ մեր երկրի արչևելյան ողջ սահմանով մեկ այդ վտանգն առկա է: Բայց դրա փոխարեն ՀՀ Պն-ն բավարարվել է սահմանին վրաններ տեղադրելով: Դրանք, բնականաբար, չեն պաշտպանում նույնիսկ ավտոմատի գնդակներից՝ էլ չասած ավելի լուրջ զինատեսակների մասին: Իսկ վրան, սովորաբար, դնում են այն դեպքում, երբ ենթադրում են, որ այն խիստ ժամանակավոր բնույթ է կրում: Պատերազմից հետո անցել է արդեն երկու տարի, այդ ժամանակաշրջանը, որքան էլ ամանք ցանականան, խիստ ժամանակավոր բնութագրել չեն կարող: Իլհամն էլ դա արձանագրել է և օգտագործել է թե՛ իր ագրեսիավ գործողություններում և թե՛ խոսքով դրանց հիմնավորման առումով: Ի դեպ, գործող իշխանությունը, Նիկոլի ասելով, փող շատ ունի, բայց չի կարողանում զենք գնել, քանի որ մեզ զենք չեն վաճառում: Հետաքրքիր է, ցեմենտ ու արմատուրա էլ չկա՞, որպեսզի եթե ոչ սահմանին բունկերներ, ապա գոնե քարե տնակներ կառուցեն: Ու փրկեն մեր զինվորների կյանքը: Թե՞ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին Նիկոլն, իր ասելով, կապիտուլյացիոն հայտարարություն էր ստորագրում, որպեսզի փրկեր Արցախում մնացած 25-30 հազար զինվորներին, որոնց հետագայում մաս առ մաս ուղարկելու էր մահվան գիրկը:  

Հ. Գ. Ահա այսպիսի վարչապետի անվտանգության ապահովման աննորմալ գործողություններն արդարացնելու նպատակով Նիկոլի ուսապարկերից Աղազարյան Հովիկը ասել է, որ վարչապետը ոչ թե անձ է, այլ ինստիտուտ: Փաստորեն, «վարչապետ Փաշինյան Նիկոլ» ինստիտուտը կարող է ծարավել կամ բնական կարիքներ հոգալ, կամ էլ, ի վերջո, ստիպված հրաժարական ներկայացնել՝ էլ չեմ ասում մահկանացու լինելու մասին: Էս դեպքի համար է ասվում՝ չմեռանք՝ սա էլ տեսանք...