Windows 10-ի ներբեռնման եւ ինստալյացիայի կանոններում փոփոխություններ են կատարվել

Windows 10-ի ներբեռնման եւ ինստալյացիայի կանոններում փոփոխություններ են կատարվել

Microsoft-ը արգելել է օգտագործել լոկալ օգտահաշիվ Windows 10-ի ներբեռնման եւ տեղակայման համար, ինչը էապես բարդացնում է օպերացիոն համակարգի վերջնական օգտագործողների համար ներբեռնումն ու տեղակայումը։ Այս մասին հայտնում է DrWindows-ը։ Գլոբալ օգտահաշիվը կարող է ծառայել Microsoft-ի՝ նոր համակարգիչների վրա օգտահաշիվների նույնականացման համար, իսկ պրոդուկների տեղակայման համար անհրաժեշտ կլինի օգնական ինֆորմացիայից օգտվել։ Ընդ որում, DrWindows-ի փոխանցման համաձայն, գլոբալ օգտահաշիվը անհրաժեշտ է միայն ինստալյացիայի համար եւ այն իրականացնելուց հետո կարելի է դրանից հրաժարվել։ Նոր կանոնները գործում են ամենուրեք։