Կտեր եմ տվել․ նախագահ էլ եմ ղեկավարել․ Ջհանգիրյանը բարդացնում է իրավիճակը

Կտեր եմ տվել․ նախագահ էլ եմ ղեկավարել․ Ջհանգիրյանը բարդացնում է իրավիճակը

Այն, ինչ ասել եմ, դրանք ընդամենը հոգեբանական հնարքներ են։ Այո, հենց կուտ եմ տվել, թող լինի այդպես։ Էս կջրենք, էն կջրենք, այո, կուտ եմ տվել։ Բա ես ի՞նչ գիտեմ՝ քանի գործ կա, մեկ գործ է, երկու գործ է, թե՞ երեք։ Ես ո՞նց էի կարճելու այդ գործերը, եթե դրանք իմ լիազորություններից դուրս բաներ են։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադռնալով սենսացիոն ձայնագրությանը։

«Եթե ուշադիր լինեք, նա հարց է տալիս՝ ասելով, թե ինչի դու գլխավոր դատախազի՞ն ես ղեկավարում։ Ես էլ ծիծաղելով ասում եմ, որ ոչ, բայց ես նախագահ էլ եմ կարողանում ղեկավարել։ Ես ուղղակի կատակ էի անում նրա հետ՝ նրան երաշխիքներ տալով, որ ինքը հանգիստ լինի, որ իմանա, որ իր նկատմամբ քրեական հետապնդումներ չեն լինելու»,- հավելեց Ջհանգիրյանը՝ խոսելով Ռուբեն Վարդազարյանի մասին։