Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում. ի՞նչ է հայտնի

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում. ի՞նչ է հայտնի

Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը (AFAD): Ըստ տեղեկությունների՝ 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բոլու նահանգում տեղական ժամանակով ժամը 7։31-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ, երկրաշարժի օջախը՝ 6 կիլոմետր խորության վրա։ Դրանից մի քանի րոպե անց Չուքուրրեն գյուղի մոտ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։