Ինչ հարցեր են քննարկել Զելենսկին ու Մակրոնը

Նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Քննարկված թեմաների շարքում է եղել նաեւ Ուկրաինայում հնարավոր ֆրանսիական զինվորական կազմ տեղակայելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդման, նախագահ Զելենսկին պայմանավորվել է Մակրոնի հետ՝ սերտորեն համագործակցել առանցքային դաշնակիցների հետ՝ խաղաղության հասնելու եւ Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգային երաշխիքներ մշակելու հարցում։ Այդ համատեքստում ընդգծվել է, որ կարեւոր է նաեւ Ուկրաինայում ֆրանսիական զորակազմ տեղակայելու ֆրանսիական նախաձեռնությունը։ Կիեւը չի մանրամասնել, թե ֆրանսիական զորակազմը լինելու են բանակայիններ, թե խաղաղապահներ։
Համաձայն AFP-ի, Մակրոնը գաղափար է ներկայացրել Ուկրաինա արեւմտյան զորակազմեր ուղարկելու վերաբերյալ՝ այդ թվում նաեւ անցյալ ամիս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք նույնիսկ քննարկել են խաղաղության հաստատման դեպքում Ուկրաինայում խաղաղարար ուժեր տեղակայելու մասին հարցը։
Կարծիքներ