Մեսսին՝ սենսացիոն պարտության մասին

Մեսսին՝ սենսացիոն պարտության մասին

Այսօր՝ Նոյեմբերի 22-ին, Կատարում ընթացող Աշխարհի 2022 թվականի առաջնության անդրանիկ տուրի շրջանակում առաջին սենսացիան գրանցվեց։ Մրցաշարի ֆավորիտ Արգենտինայի հավաքականը զիջեց Սաուդյան Արաբիային 1-2 հաշվով։ Արգենտինայի հավաքականի առաջատար ու ավատ Լեո Մեսսին խոսել է պարտության մասին։

«Պետք է այս պարտությունը մի կողմ թողնենք ու մտածենք այն ամենի մասին, ինչ դեռ մեզ սպասում է, ամեն ինչ առջևում է։ Խաղի մեկնարկից առաջ էլ գիտեինք, որ Սաուդյան Աբաբիայի հավաքականի ֆուտբոլիստները լավ տիրապետում են գնդակին, գիտեն գրոհել, բայց այսպիսի մեկնարկի իրոք չէինք սպասում, սա ծանր հարված էր մեզ համար։ Պարտությունը որևէ արդարացում իսկապես չունի, մենք վաղուց նման իրավիճակում չէինք հայտնվել»,- ասել է Մեսսին։

Նշենք, որ սա Ոսկե գնդակի 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսի համար վերջին շանսն է աշխարհի չեմպիոն դառնալու։ 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մեսսին կլինի 39 տարեկան, նա արդեն հայտարարել է, որ սա իր վերջին աշխարհի առաջնությունն է։