Փոխքաղաքապետը ռեստորանի գովազդ է անում

Փոխքաղաքապետը ռեստորանի գովազդ է անում

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևան քաղաքում հանրային սննդի շուրջ ծավալվող գործարարությունը բավականին բարձր մակարդակի վրա է։ Եթե անգամ դու քո առջև խնդիր դնես շատ անհաջող ռեստորան կամ խանութ գտնես Երևանում և հատկապես կենտրոնում՝ հեշտ խնդիր չէ։ Այս պայմաններում սակայն ամեն առանձին ռեստորանի, խանութի դժվար է զարմացնել հաճախորդին, քանի որ բարձր որակն արդեն ստանդարտ է դարձել։

Ամեն դեպքում երեկ հաճելիորեն զարմանալու առիթ ունեցա, երբ առաջին անգամ այցելեցի Ambar Gastroshop & Degustacion ։ Խոսքն այս դեպքում պարզապես շատ համեղ սննդի մասին չէ, ինչպես ասացի շատ տեղերում է այսօր համեղ։ Հիացրեց սեփական աշխատանքին այդքան խանդավառված (passionate բառի ավելի հաջող թարգմանություն չգտա), պատասխանատվությամբ և սիրով մոտենալու օրինակը։ Միանգամից զգացվում է, որ մարդկանց համար իրենց գործը միայն գումար աշխատելու միջոց չէ, այլ նպատակ է դրված սահմանելու որակի նոր ստանդարտ, որը հաջողությամբ անում են։ Շատ ապրեք ժողովուրդ ջան։ 

Ի դեպ այս հրաշք խանութ-ռեստորանը գտնվում է Պարոնյան 6 հասցեում»։