Ինչպես ճիշտ գնումներ կատարել կարանտինի ժամանակ․ օգտակար խորհուրդներ

Ինչպես ճիշտ գնումներ կատարել կարանտինի ժամանակ․ օգտակար խորհուրդներ

«Ռոսպոտրեբնադզորը» ներկայացրել է մի քանի օգտակար խորհուրդներ այն մասին, թե ինչպես ճիշտ գնումներ կատարել եւ ինչ ապրանքներ ընտրել կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում, վերջինով պայմանավորված կարանտինի ժամանակ։ Մասնագետները հորդորել են խուսափել մեծաքանակ գնումներից, զգուշացնելով, որ ժամկետանց չորամրգերը, ընկուզեղենն ու հացահատիկը պարունակում են ամբարային վնասատուներ։ «Խանութներն աշխատում են մշտական ռեժիմով եւ մշտապես թարմացվում են ապրանքների նորանոր խմբաքանակներով, եւ պակասորդ ապրանքների չկա»,- հիշեցրել են «Ռոսպոտրեբնադզորից», հավելելով, որ շուտ փչացող ապրանքները պետք է գնել վերջում, իսկ սկզբում պետք է գնել այն ապրանքները, որոնք ունեն ավելի երկար պահպանման ժամկետ սենյակային ջերմաստիճանում։ Հատկապես հորդորել են ուշադրություն դարձնել ապրանքների պիտանելիության ժամկետին եւ խանութում դրանց պահպանման պայմաններին։ Գնումներ կատարելիս էլ, խորհուրդ են տվել խոնավ անձեռոցիկով սրբել սայլակի կամ ձեռքի զամբյուղի բռնակը, գնումներ կատարել՝ բժշկական ձեռնոցներ օգտագործելով։