Ավստրիացի գիտնականը հայտարարել է, որ մշակել է կորոնավիրուսի դեմ ամենից ռացիոնալ դեղամիջոցը 

Ավստրիացի գիտնականը հայտարարել է, որ մշակել է կորոնավիրուսի դեմ ամենից ռացիոնալ դեղամիջոցը 

Ավստրիացի իմունոլոգ եւ գենետիկ Յոզեֆ Պենինգերը հայտարարել է, որ մշակում է ամենից ռացիոնալ դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ, որը ոչ միայն սպանում է վիրուսը, այլ նաեւ նվազեցնում է վերջինիս երկարատեւ հետեւանքները։ Գիտնականը նկատել է, որ դեղամիջոցի վրա արդեն աշխատում է 15 տարի՝ հիմք ունենալով կորոնավիրուսի առաջին հետազոտությունները 2002 եւ 2005 թվականներին։ Պենինգերը մանրամասնել է, որ ներկայումս իրականացնում են կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, ինչը կարեւոր է չափազանց, քանի որ ցույց է տալու, թե դեղամիջոցը որքան արդյունավետ է գործում։ Գիտնականը նկատել է, որ եթե ամեն բան լավ ընթանա, ապա այս տարվա ձմռանը դեղամիջոցը կներկայացվի գրանցման։