Չբարձրաձայնել չէի կարող

 Չբարձրաձայնել չէի կարող

Այս օրերին համացանցում լայնորեն քննարկվում է Երևանում տեղադրված տոնածառն ու մեկը մյուսին չզիջող գերշքեղ ձևավորումներով երևանյան փողոցները։ Ձևավորումներ, որոնք միլիոններ արժեն։ Ձևավորումներ այն երկրում, որի սահմաններում կրակոցները չեն դադարում, զոհերի մասին լսելը դարձել է սովորական բան: Թեմային անդրադարձել է նաև լրագրող, հաղորդավարուհի Անի Քոչարը:

«7-8 տարի ապրել եմ Գերմանիայում, Ամանորին վայելել եմ քաղաքի տոնական տեսքը և հանգիստ եղել, որ այնտեղ դա չի արվել երկրի համար շատ ավելի կարևոր խնդիրները լուծելու հաշվին։ Ամեն բան աչք շոյող ու տոնական է, բայց մի տեսակ մեղքի զգացում կա, երբ մտաբերում ես, թե ինչ վիճակ է տիրում սահմաններին։ Չբարձրաձայնել չէի կարող», - գրել է Անին: