Ռուս ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուս ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանցի ֆուտբոլիստ, Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը կրկնակի թեստավորում է անցել։ Երկու դեպքում էլ արդյունքները եղել են դրական։ Կորոնավիրուսային ինֆեկցիան մարզիկի մոտ ընթանում է թեթեւ տարբերակով։ «Պոգրեբնյակի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Պավելն իրեն լավ է զգում եւ գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,- ասված է «Ուրալի» կայքում տարածված հայտարարության մեջ։ Այլ վարակակիրներ չեն հայտնաբերվել։