Մի քանի բառով «Оливковая ветвь» կոչված հանդիպման մասին. Վլադիմիր Մարտիրոսյան

Մի քանի բառով «Оливковая ветвь» կոչված հանդիպման մասին. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մի քանի բառով « Оливковая ветвь» կոչված հանդիպման մասին:

ՀՀ իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, ստեղծելով այլևս նախադեպ, որ

. Հայաստանի և  Ադրբեջանի միջև այլևս չկա Արցախ, ավելին՝ փաստացի գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր:

. Բոլոր խնդիրները փաստացի այլևս տեղափոխված են Հայաստան Ադրբեջան հակամարտության դաշտ: Չկա Արցախ:

. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման միակ շահագրգիռ կողմը Հայաստանն է, քանի որ փաստացի հրաժարվում է իր տարածքների պաշտպանության անմիջական պարտականությունից՝ գնալով դրանց զիջման, խուսափելով առճակատումից, որից լիուլի օգտվելու են դեռ առաջիկայում:

. ՀՀ կորսված տարածքները վերադարձնելու և ռազմագերիներին վերադարձնելու պահանջը  դիվանագիտական և  ֆորմալ քաղաքական հարթությունից որևէ իրական պահանջատիրական հարթություն չի անցնելու: Չկա Ղարաբաղյան խնդիր, չկան նաև տարածքներ, հետևաբար չկան նաև ռազմագերիներ:

P.S. позитивно = «оливкова-пальмовая ветвь»: Իսկ իրականում փակված է Արցախյան հիմնախնդիրը, մենք այլևս զբաղվում ենք Սյունյաց հիմնախնդրով»: