Ոչ մի տարհանում չի եղել, օդանավակայանն աշխատել է իր բնականոն հունով

Ոչ մի տարհանում չի եղել, օդանավակայանն աշխատել է իր բնականոն հունով

Այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ստուգվելուց հետո պարզել են, որ այս ահազանգերը ևս կեղծ են եղել։

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը Hraparak.am-ին հայտնեց, որ տարհանում չի կատարվել օդանավակայանում։

«Ոչ մի տարհանում չի եղել, օդանավակայանն աշխատել է իր բնականոն հունով, պայթուցիկ ոչ մի սարք չի հայտնաբերվել»,-ասաց Լուսինե Մողրովյանը։