Գերձայնային ինքնաթիռը օդ կբարձրանա 2021 թվականին

Գերձայնային ինքնաթիռը օդ կբարձրանա 2021 թվականին

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը մինչեւ այս տարվա վերջ կավարտի իր նոր «լռակյաց» գերձայնային ուղեւորատար X-59 ինքնաթիռի հավաքման աշխատանքները, որը մշակվում է ըստ QueSST նախագծի։ Ինչպես հայտնում է Live Science-ը, նոր ինքնաթիռը իր առաջին փորձարկումները կկատարի այս տարի, իսկ առաջին անգամ թռիչք կիրականացնի 2021-ին։

QueSST նախագիծը, որի շրջանակներում էլ ստեղծվում է X-59 ինքնաթիռը, նախատեսում է մի այնպիսի տեխնոլոգիայի կիրառությունը, որը կնվազեցնի ինքնաթիռների աղմուկը։ Դա թույլ կտա իրականացնել մարդկանց կողմից բնակեցված ցամաքի վրայով, որը այսօր արգելված է միջազգային կանոններով։