Լիբանանի հայկական արմատներ ունեցող նախագահները 

Լիբանանի հայկական արմատներ ունեցող նախագահները 

Noev-kovcheg.ru -ն, անդրադառնալով Բեյրութում օգոստոսի 4-ին նավահանգստում պայթյունին՝ անդրադարձել է այնտեղ բնակվող հայ համայնքին և Լիբանանի նախկին հայ կամ կիսով չափ հայ նախագահներին, գրելով․

«Լիբանանի հայ համայնքը համարվում է Սփյուռքում և Մերձավոր Արևելքում ամենամեծ համայնքներից մեկը։ Լիբանանում ապրող հայերի մեծամասնությունը Օսմանյան կայրսրությունում ցեղասպանության ենթարկվածների սերունդներ են։ Սիրիայում և Լիբանանում , որ Թուրքիայում իրենց բնակավայրերից տեղահանված հայ ընտանիքները ստեղծեցին տեղահանվածների ճամբարներ»։

Հոդվածագիրը նշում է, որ հայերն էլ, իրենց հերթին, մեծագույն ավանդ են ունեցել  Լիբանանի զարգացման մեջ ու ակտիվ դերակատարություն տարբեր ոլորտներում․ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, արվեստ և կրոն։ Եվ, իհարկե, երկրի նախկին առաջին դեմքերի մեջ քիչ չեն հայկական արմատներ ունեցող նախագահներ

Քամիլ Նիմր Շհամուն․ Լիբանանի նախագահն է եղել 1952 - 1958թթ։ Նա ծնվել է 1900թ․ ապրիլի 3-ին` Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող Դել էլ Քամար քաղաքում՝ հայկական ընտանիքում։
Էլիաս Յուսուֆ Սարգիս ․Լիբանանի նախագահն էր 1976 - 1982թթ։ Սարգիսը նույնպես հայկական արմատներ ունի, նրա մայրը ղպտի քրիստոնյա էր։

Էմիլ Ջամիլ Լահուդ․ Լիբանանի 11-րդ նախագահը, որը կառավարել է 10 տարի՝  1998-2007թթ․։Նա ծնվել է 1936-ին՝լիբանանյան գեներալ Ջամիլ Լահուդի և Ցեղասպանության տարիների Թուրքիայից տեղահանված ծնողներ ունեցող Ադրինա Քարաբախյանի ընտանիքում։ Էմիլի ու իր եղբայրների դաստիարակության գործում մեծ դեր է ունեցել նրա մորական պապ Մինասը։

Էմիլը հետևել է իր հորը և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Բեյրութի ծովային ակադեմիա։ Հետագայում նա ուսումնառությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի ծովային քոլեջում։ Իսկ փայլուն զինվորական կարիերան Լահուդը արել է՝ լինելով Լիբանանի ծովային ուժերի գլխավոր հրամանատարը։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվորեն աջակցել է Լիբանանի հայ համայնքին։ Նա էր, որ կազմակերպեց հայերի պաշտպանությունը մահմեդականանների հարձակումների ժամանակ