Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ

ՉԺՀ-ի հանրային առողջության պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ապրիլի 3-ին Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ, հայտնաբերվել է վարակի 19 նոր դեպք, դեպքերից 18-ը բերվել է այլ երկրներից ,առողջացել է 180 հիվանդ։
 Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի այլ երկրներից բերովի 888 դեպք, 698 մարդ դեռ հիվանդ է, նրանցից 17-ը այս պահին գտնվում է ծանր վիճակում: