Facebook-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել

Facebook-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել

Խափանումներ են արձանագրվել Facebook սոցիալական կայքի աշխատանքներում՝ մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Առավել հաճախ դժգոհություններ են եղել Մեծ Բրիտանիայում, կապված կայքի աշխատանքի հետ, ԱՄՆ-ում եւ Նիդերլանդներում։

Մեծավ մասամբ խնդիրները կապված են եղել օգտահաշիվ մուտք գործելու հետ։ Շատերի մոտ կայքը առհասարակ չի գործել։ Խնդիրներ են եղել նաեւ նորությունների լրահոսի դիտման հետ կապված։