5 տարվա մեջ առաջին անգամ «Գազպրոմը» աշխատել է «մինուսով»

5 տարվա մեջ առաջին անգամ «Գազպրոմը» աշխատել է «մինուսով»

Այս տարվա առաջին եռամսյակում գազային մոնոպոլիստ «Գազպրոմ» ընկերությունը աշխատել է «մինուսով»։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության հրապարակած հաշվետվությունից։ Այս տարվա առաջին եռամսյակի համար պակասորդը կազմել է 116 միլիարդ ռուբլի, եթե համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այն ժամանակ «Գազպրոմի» եկամուտը կազմել է 535 միլիարդ ռուբլի։

Արտասահման, ներառյալ՝ Եվրոպա, գազի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 459 միլիարդ ռուբլի։ Անցյալ տարվա նույն ժամանակահառվածի համեմատ, այն քիչ է 377 միլիարդ ռուբլով։ Սա առաջին անգամն է, սկսած 1994 թվականից, երբ արտասահման գազի վաճառքից ստացված եկամուտները գերազանցում են ոսկու վաճառքից եկամուտներից․ այս տարի ոսկու վաճառքից ստացված եկամուտները կազմել է 3,55 միլիարդ դոլար, իսկ գազի վաճառքից ստացված եկամուտները՝ 3,5 միլիարդ դոլար։