Հայաստանից մարդասիրական առաջին օգնությունը հասավ Բեյրութ

Հայաստանից մարդասիրական առաջին օգնությունը հասավ Բեյրութ

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում:

Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բեռնաթափվում:

Սա Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին չվերթն է, որով բացառապես դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Երկրորդ և երրորդ չվերթներով օգնություն կուղարկվի արդեն հայ համայնքի համար՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը:

Երկրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 9-ին, երրորդը՝ օգոստոսի 11-ին: