Գյումրուն ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան. «Բալասանյան դաշինք»

Գյումրուն ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան. «Բալասանյան դաշինք»

Սիրելի ՛ գյումրեցիներ…
Անձամբ իմ եւ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայնում ձեզ՝ ձեր վստահության համար ու  շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներին՝ հանուն քաղաքի զարգացման  ընտրություն կատարելու առիթով։

Ի շահ Գյումրու ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան․ մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված են ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով։ Ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը։ Բոլոր թիմերում էլ կան մարդիկ, ովքեր կարող են ծառայել քաղաքի զարգամցանը։ Մեր խնդիրն է՝ մեկտեղել բոլորի ուժերն ու կարողությունները՝ հանուն մեր հայրենի քաղաքի կայուն առաջընթացի ու լուսավոր ապագայի։

Եւս մեկ անգամ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային ընթացք։ Վստահեցնում եմ՝ շարունակելու ենք միասին շենացնել Գյումրին․․․․

Վարդգես Սամսոնյան