ԱՄՆ-ն կարեւորում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացումը

ԱՄՆ-ն կարեւորում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացումը

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին եւ ռեգիոնալ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ կարեւոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացումը եւ նաեւ նշել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել կողմերին այդ հարցում։