Նարեկ Մալյանը ձերբակալվել է հանրային պահանջով

Նարեկ Մալյանը ձերբակալվել է հանրային պահանջով

Երեւանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը «բացահայտել» է , թե ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին։ Նա ՖԲ իր էջում տեղադրել է Մալյանի ձերբակալման լուրը՝ կից գրելով․

«Հետևելով հանրային պահանջին՝ ձերբակալվել է երկրի թիվ 1 «սոռոսական» Նարեկ Մալյանը: Սկսվել է «քաղաքական հետապնդումների» աննախադեպ գործընթաց»։

Հ,Գ․-Ավագանու անդամը քիչ անց հասկացավ, որ հերթական սկանդալն է հասունացնում, խմբագրել է տեքստը՝ հանրային պահանջ բառակապակցությունը վերցնելով չակերտներում։