Նազելի Բաղդասարյանի եղբայրը հրաժարվում է ավագանու անդամի լիազորություններից

 Նազելի Բաղդասարյանի եղբայրը  հրաժարվում է ավագանու անդամի լիազորություններից

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը գրել է.

«ՀԻմք ընդունել ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները:

Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունք վերահաստատումից:

Ի՞նչ է ասած քաղաքական պատասխանատվություն, ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքկան հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևք հակաօրինական գործողություն ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:

Իմ պարագայում  հավանաբար  դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):
Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ(2022թ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021թ Հոկտեմբեր ամսին) ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղնավոր աշխատանք:

Նաև խոստացածի համաձայն կանրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա: