Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է ՀՀ-ին հաճոյանալու փորձի մեջ

Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է ՀՀ-ին հաճոյանալու փորձի մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ, նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ։

Չավուշօղլուն մեկնաբանել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարությունները, ըստ որի՝ Թուրքիայից Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանի տարածքով։

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը․ Հայաստանի՞ն, թե՞ արևմտյան երկրներին հաճոյանալու ձգտումով։ 
Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակների մասին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։