Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:

Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:

Նշենք՝ 2023 թ. Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին հաջողությամբ է ընթացել: