Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը. Չալաբյան

Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը. Չալաբյան

Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա խայտառակ մի փատաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։

Սա սակայն ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատճաշ կերպով կնքված միջազգային պայմանագրերի, ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։ Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Ազգային ժողովին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փատաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։ Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։