Ուկրաինայի եւ Իսրայելի աջակցության նախագիծը կընդունվի մինչեւ տարեվերջ

Ուկրաինայի եւ Իսրայելի աջակցության նախագիծը կընդունվի մինչեւ տարեվերջ

NBC News-ը գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարները հույս ունեն, որ մինչեւ այս տարեվերջ կկարողանան համաձայնեցնել եւ ընդունել Ուկրաինայի եւ Իսրայելի աջակցության փոխզիջումային փաթեթը, որը պետք է հաշվի առնի նաեւ պահպանողական հանրապետականների պահանջները»։

Համաձայն հաղորդման, դա հավակնոտ նախագիծ է լինելու, որում բավարարվելու են ինչպես Պենտագոնի պահանջները, այնպես էլ պահպանողականների՝ ամերիկյան սահմանների պաշտպանության համար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու պահանջը։ Միաժամանակ նաեւ փաթեթը որոշակի քաղաքական փոփոխություններ կներառի։

Ներկայումս նոր նախագծի մշակմամբ զբաղվում է Սենատը, սակայն պահպանողական հանրապետականները հարկադրում են Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ջոնսոնին սեփական օրինագիծն ընդունել Ներկայացուցիչների պալատում, որը կարող է դառնալ երկպալատ բանակցությունների ելակետային հիմքը։