Գեներալին կանչել են ԱԱԾ՝ ցուցմունք կորզելու

Գեներալին կանչել են ԱԱԾ՝ ցուցմունք կորզելու

Վաղը տեղի է ունենալու զենքի մատակարար Պատրոն Դավիթի՝ Դավիթ Գալստյանի կալանավորման հետ կապված վերաքննիչ բողոքի քննությունը: Մենք տեղեկացանք, որ նիստից առաջ ԱԱԾ են հրավիրել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին, որ ցուցմունք կորզեն Պատրոնի դեմ: Քանի որ ՊՆ-ից որևէ մեկը նրա դեմ ցուցմունք չի տալիս եւ գործն այս ապացույցներով հնարավոր չի լինելու ավարտին հասցնել, ուստի ԱԱԾ-ն որոշել է Արմեն Հարությունյանից ցուցմունք կորզել: Ստացվել է, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մեզ ասացին, որ Հարությունյանին ԱԱԾ-ում բավականին երկար են պահել՝ առավոտյան 10-ից մինչեւ երեկո, և քիչ առաջ նոր բաց են թողել:

Այս թեմայով փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն կառույցի լրատվական ծառայությունից մեր զանգերին պատասխանող չեղավ: