Նախկին նախարարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Նախկին նախարարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․

«Այսպես կոչված մարտի 1-ի հայտնի քրեական գործով իմ պաշտպանյալ նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանի խնդրանքով հրապարակում եմ իր կողմից այսօր` 09.04.2021թ-ին ՌԴ Մոսկվա քաղաքից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին ուղղված հանցագործության մասին հաղորդումը: Հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն»: