Հայ-ադրբեջանական սահմանային հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում․ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ 

Հայ-ադրբեջանական սահմանային հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում․ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ 

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային դելիմիտացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի հաջորդ համատեղ նիստը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ռուդենկոն նաեւ ասել է, որ Մոսկվայում նշված հանձնաժողովի նիստը կկայանա հաջորդ շաբաթ։  

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։