Ձերբակալել են, խուզարկել ու բաց թողել
«Հրապարակ»-ը դեկտեմբերի 7-ին գրել էր, որ նույն օրը առավոտյան ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ֊ի պատասխանատու հերթապահ Վահան Չիբուխչյանը, որը փորձել է թմրանյութեր մտցնել ՔԿՀ: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատել էր ձերբակալության մասին տեղեկությունը։ Չիբուխչյանի պաշտպաններ Վաչե Ալեքսանդրյանը ու Նարեկ Վարդանյանն այսօր «Հրապարակ»-ին փոխանցեցին, որ Չիբուխչյանի մեքենայում, բնակարանում խուզարկություն է իրականացվել` թմրանյութ չի հայտնաբերվել եւ ՔԿՀ աշխատակիցն ազատ է արձակվել։
«60 ժամ Վահան Չիբուխչյանը անհիմն զրկված է եղել ազատությունից, անգամ մեղադրանք չի առաջադրվել՝ հանցանքի բացակայության հիմքով»,-ասաց նրա պաշտպան Նարեկ Վարդանյանը։ Պաշտպանները պատմեցին, որ Չիբուխչյանի՝ ՔԿՀ թմրանույթ մտցնելու վերաբերյալ տեղեկատվությունը Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացրել է ՆԳՆ Արմավիրի Քրեական ոստիկանության օպեր, մայոր Արման Ավոյանը։
Կարծիքներ