«GALLUP International association»-ի հարցմամբ՝ Փաշինյանի գործողություններին հավանություն է տալիս 85 տոկոսը, ինչպես 2018-ի ապրիլին՝ Սերժ Սարգսյանին

«GALLUP International association»-ի հարցմամբ՝ Փաշինյանի գործողություններին հավանություն է տալիս 85 տոկոսը, ինչպես 2018-ի ապրիլին՝ Սերժ Սարգսյանին

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր ներկայացրեց իրենց սոցիալական հարցումները «Կրիր դիմակ, փրկիր վարկանիշ» վերնագիրը ունեցող  ուսումնասիրությամբ։ Դրա ժամանակահատվածը՝ հունիսի 10-27 է,  վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, մեթոդաբանությունը՝ հեռախոսային հարցումներ, հարցվածները՝ 1200, սխալականության հնարավորությունը՝  3 տոկոս։ 

Եվ այսպես․ ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները գնահատում ներքոշարադրյալների գործողունեությանը

ա/ ընդդիմությանը հավանություն է տալիս հարցվածների 22․7 տոկոսը և 65․3 տոկոսը հավանություն չի տալիս։

բ/ ՀՀ Ազգային ժողովին 54,7 տոկոսը տալիս է հավանություն, 39․6 տոկոսը՝ չի տալիս։

գ/ Կառավարությանը 67․9 տոկոսը տալիս է հավանություն, 26․8 տոկոսը չի տալիս։

դ/ Հայաստանի Հանրապետության  նախագահի աշխատանքի 79․3 տոկոսը հավանություն տալիս է,12․5 տոկոսը չի տալիս։

ե/ ՀՀ վարչապետի գործունեությանը հավանություն տալիս է 85 տոկոսը և չի տալիս 12 տոկոսը։

Հիշեցնենք, որ սույն սոցիոլոգիական ընկերության հարցումների համաձայն, որոնք ներկայացվել էին հեղափոխությունից «5 պակաս»՝ 2018-ի ապրիլի 5-ին, Հայաստանում հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկացել է տեսնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին:  

Ըստ Արամ Նավասարդյանի այն ժամանակ հայտնած մանրամասների՝ Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ է ունեցել երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերվող հարցերում, Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից: