Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի մասնակցի Պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններին

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի մասնակցի Պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններին

Պոլսահայ «Ժամանակը» հայտնում է, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով համարվում էր Պոլսի Հայոց պատրիարքի բնական երեք թեկնածուներից մեկը, ըստ նոր կանոնագրի՝ գործող տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, ի պատասխան պատրիարքարանի նամակի, թե առաջադրվելու է արդյոք պատրիարքական ընտրությունների ժամանակ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասցեագրված նամակում հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրական գործընթացին, այդ կերպ աջակցություն հայտնելով արտասահմանում գործող այն եկեղեցականներին, որոնց թեկնածության իրավունքը սահմանափակեց թուրքական իշխանությունների կողմից ընտրության անցկացման համար տրամադրված կանոնագրով։