Եվրոպայում գրանցվեց կորոնավիրուսից երկրորդ մահացության դեպքը

Եվրոպայում գրանցվեց կորոնավիրուսից երկրորդ մահացության դեպքը

Իտալիա Պադովա քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է կորոնավիրուս ունեցող պացիենտ։ Եվրոպական ցամաքում սա կորոնավիրուսի հետեւանքով մահացության երկրորդ դեպքն է։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Մահացած պացիենտը եղել է 78 տարեկան։ Դեռեւս հայտնի չէ, թե տարեց տղամարդը որտեղ կարող էր վարակվել նոր տիպի կորոնավիրուսով։ Հայտնի է, որ Վենետո մարզում կա առնվազն եւս մեկ վիրուսակիր։ Նշենք, որ Իտալիայի  Լոմբարդիայի եւ Լոդի մարզերում արձանագրվել է 14 վիրուսակիր, որոնցից հինգը բուժաշխատողներ են։