Պայմանագրային զինծառայողն ահազանգում է

Պայմանագրային զինծառայողն ահազանգում է

Քիչ առաջ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը և հայտնեց, որ եղբայրը 5-րդ օրն է մարտական հերթապահության գնացած եղբորը չեն կարողանում գտնել։

«Իր հետ խոսալուց հետո չկա ու չենք կարում կապվենք։ Զանգում եմ Պաշտպանության նախարարություն, ասում են՝ որոնողական աշխատանքները կատարվում են։ Մարդու իրավունքների պաշտպանություն (ՄԻՊ գրասենյակ) և այլն, որտեղ դիմում ենք՝ նորություն չկա։ Ու ամեն օր զանգում ենք, անջատում են, իր կինը գնացել էր զորամաս, ասել էին՝ տեղում չէ» ,- ասաց անհետացածի եղբայրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից մինչ այսօր, հայտնած ժլատ հաղորդագրությունների մեջ Պաշտպանության նախարարությունը որևէ բառ իսկ չի ասել կորած, անհայտ կորած զինծառայողների մասին։ 

Զինվորականը մարտական դիրքեր բարձրացել է Վայքում։ Հարազատներն այս օրերին ահով նայում են ադրբեջանցիների նկարահանած կադրերը, թե ինչպես են քշում հայ զինվորականներին։ Բայց Վահեին այդ կադրերում չեն տեսել։ ««Կարմիր խաչն էլ է հետաքրքրվել, ասին՝ 90 տոկոսով ստեղ չի» ,-ասաց կորած զինվորականի եղբայրը։ Սկզբից մտածել են, որ գերի է, բայց  «Կարմիր խաչից» ասել են, որ չէ, այնտեղ չէ՝ չկա։

Հայկը ասաց, որ զորամասից անհետացել է միայն իր եղբայրը։
Զորամասից հայտնել են, որ Վահեին զանգ է եկել ու նա խոսելու համար դուրս է եկել։ Խոսել են նաև տեղակալի հետ, որն ասել է՝ դիրքերում ենք, ման ենք գալիս, նորություն չկա։