Քանի՞ հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետի մոտ

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Հայտնի է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բեռնատարների համար փակ է այս գիշերվանից։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 782 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 299-ը հայկական են։
Կարծիքներ