Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Կարո Փայլան

Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր, հայազգի Կարո Փայլանն անդրադարձել է երեկ հայտարարված հրադադարին։ 

«Ադրբեջանը և Հայաստանը ձեռք բերեցին հրադադարի համաձայնություն:
Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ իրենց կյանքը կորցրեցին մեկ ամիս տևած պատերազմում:
Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին:
Եկեք պատասխանատվություն ստանձնենք հրադադարի շարունակականության և տևական խաղաղության համար:
Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։