ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»: