Անգամ 150 դրամ վճարողներն են հայտարարում, որ դեմ են այս ամենին

Անգամ 150 դրամ վճարողներն են հայտարարում, որ դեմ են այս ամենին

Դավիթ Ֆիդանյանի գրառումը․

«Անգամ 150 վճարողներն են հայտարարում որ դեմ են այս ամենին

Ավտոբուսում ուղևորներից մեկը բարձրաձայն հայտարարեց, որ չի պատրաստվում 150 վճարել, ու կարգազանց վարորդը հայտարարեց, որ չի երթևեկելու: Բնականաբար միջամտեցի, պահանջելով ցույց տալ օրենքի կետ, որի համաձայն վարորդը իրավունք ունի չքշել: Սա կամ բերանը ջուր առած լսում էր, կամ ռոբոտի պես կրկնում, որ իրեն այդպես է հանձնարարված: Էդ ընթացքում տեսնելով, որ խոսացող կա, կողքից միացան պահանջելով վարորդից քշել ու մարդկանց նեղություն չպատճառել: Ողջ ավտոբուսի ճնշման ներքո սա ստիպված տեղի տվեց: Ինչն է այստեղ հատկանշական: Վարորդի գործողությունների դեմ բողոքում էին նաև նրանք, ովքեր վճարել էին նշելով, որ իրենք էլ դեմ են այս խայտառակ թանկացմանը, ուղղակի չգիտեն ինչ անել: Անգամ 150 վճարողներն են դեմ այս ամեն ինչին, այլ հարց է, որ այս ամենի դեմ դիմադրությունը խայտառակ վատ կերպ կազմակեպվեց, կամ ավելի ճիշտ ըստ էության անգամ չկազմակերպվեց»: