Մահացել է Մեյվեզերի հորեղբայրը և նախկին մարզիչը

Մահացել է Մեյվեզերի հորեղբայրը և նախկին մարզիչը

Կյանքից հեռացել է նախկին բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերի հորեղբայրը, որը նաև բռնցքամարտիկի մարզիչն էր։

Ֆլոյդ Մեյվեզերը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  վերջերս նշել էր, որ հորեղբայրը բռնցքամարտի պատճառով  կորցրել է հիշողությունը, առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Ռոջեր Մեյվեզերը հանդես է եկել 1981-1999 թվականներին։ Ամերիկացին անցկացրել է 72 մենամարտ, դրանցից 59-ում պարտության մատնել մրցակիցներին։