Վայ թե էդ բուհերի շենքերն էլ ես հանձնել․․․

Վայ թե էդ բուհերի շենքերն էլ ես հանձնել․․․

Սեպտեմբերի մեկը կտրեց Բրյուսելի թեման։ Արդեն  պատահականություն չի կարելի  համարել, երբ Փաշինյանի «կրիտիկական հանդիպումները» համընկնում են կարևոր օրերի, միջոցառումների, իր կողմից նախաձեռնած ձերբակալությունների հետ։  

Այսօր ասես ոչինչ չէր եղել, կառավարության նիստ է անում։  Սեպտեմբերի 1 է՝ գիտելիքից, դպրոցից է խոսում, երբ կիսով չափ հայտնի  է բրյուսելյան հանդիպումի խայտառակ դրույթներն ու հայ ժողովուրդը սպասում է իր հայտարարությանը։ Հոգևարքի մեջ գտնվող երկիրը թողած, խոսում է, որ բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են։ Եթե օրը տոնական է, գոնե լավ բանից խոսա։ Ոնց որ տոնական սեղանին վեր կենաս ու ասես՝ հոբելյարի  առողջությունը ծայրահեղ ծանր  է, մի ամիս էլ չի ապրի։ Այ եթե դու  բարեկրթություն ունենայիր, նման թեմայի այսօր չէիր անդրադառնա։ Ինչ վերաբերվում է  այն  հայտարարությանը, որ մարդիկ բողոքում են, որ  «մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության», մեղավոր դու ես։ Ամբողջ պետական ապարատը «քո մանկարտեզն է»։ Անգամ դու բարձրագույն կրթություն չունես, նույնիսկ մի դիպլոմ չունես, բայց ամենավերին օղակում բազմած ես,  ումի՞ց ես բողոքում։ Կադրերիդ նայիր, մարդու լաց է գալիս։ Եթե, ինչպես դու ես ասում, «Այս իրավիճակն այլեւս հանդուրժելի չէ, որովհետեւ գոյություն ունի ապագայի հաշվին եւ ական է մեր ապագայի տակ», ուրեմն ձեր իշխանությամբ հանդերձ հրաժարական տվեք։ Եթե երկու դիպլոմ ունեցողին աշխատանք չես տալիս ու դիպլոմ չունեցողներով կամ դիպլոմի ծաղրանակարներ ունեցողներին ես տեղավորում, ո՞վ է մեղավոր։ Եթե դպրոցն ու բուհը միայն թիմիդ անդամներն են, քաղաքանացրել ես, ի՞նչ բարեփոխման մասին կարող է խոսք լինել․․․ Երկու դիպլոմովը գործ չի գտնում, որովհետև նրանց գլխին անդիպլոմավորն է․․․ Որովհետև  մի քանի ամիս առաջ հայտարարում էիր, որ նոր ոստիկանների համար բարձրագույն կրթություն պետք չէ։ Քեզ ոչ ԲՈՒՀ է պետք, ոչ դիպլոմ․․․ բուհերն էլ տար Աշտարակի կամրջից «բրախի»՝ ինչպես մնացածն արիր։ 
Չորս տարվա «բարեփոխումներդ» երկիրը «վարի տվեցին», հանգիստ թող կրթությանն էլ, գիտությանն էլ, մշակույթին էլ, թող պետական կառույցները, երկիրը  ուշքի գան։
Վայ թե էդ  բուհերի շենքերն էլ ես հանձնել․․․