Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ

 Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ

«Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։ Այս հարցը բազմիցս քննարկվել է։ Մենք նաև առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել»: Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելության հասցեին հնչող քննադատություններին:

«Անընդունելի ենք համարում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները: Եւ աջակցում ենք առաքելությանը՝ իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով:Առաքելությունը տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակներում և կարևոր գործառույթ է իրականացնում՝ դիտարկելու ՀՀ-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը ողջ երկայնքով։  Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանն ու կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկությունն ապահովելու համար»,- ասել է նա: