Ում ինչ է պետք Ղարաբաղյան պատերազմում․ ներկայացնում է Անդրեյ Սուզդալցեւը․ РИА Новости

Ում ինչ է պետք Ղարաբաղյան պատերազմում․ ներկայացնում է Անդրեյ Սուզդալցեւը․ РИА Новости

Եթե Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում հանկարծ կրեն անհաջողություն, ապա դա կբերի եւ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի գահընկեցության։ Եվ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին անհրաժեշտ է միայն հաղթանակ այս հակամարտության մեջ։ Այլ բան երկու երկրների ժողովուրդները իրենց ղեկավարությանը պարզապես չեն ների։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության եւ գլոբալ քաղաքականության ֆակուլտետի դեկանի տեղակալ Անդրեյ Սուզդալցեւը՝ «РИА Новости» հետ զրույցի ընթացքում։ «Այս երկու լիդերներին էլ պետք է միայն հաղթանակ»,- ընդգծել է ռուս գիտնականը։

Նա մանրամասնել է, որ այլ արդյունքները երկու ժողովուրդների կողմից անընդունելի են։ «Շատ մարդիկ են զոհվել եւ ինչ որ մեկը պետք է դրա համար պատասխան տա։ Ղեկավարները այս դեպքում դատապարտված են»,- ասել է Սուզդալցեւը։ Սուզդալցեւը նաեւ ներկայացրել է, թե որ սցենարները ընդունելի չեն կողմերի համար եւ նկատել, որ Հայաստանի անհաջողության դեպքում Նիկոլ Փաշինյանը պետության ինքնիշխանության պահապանից կվերածվի պարտվածի, եւ բացի այդ, Հայաստանում ըստ Սուզդալցեւի «արդեն կա հեղափոխություններ անելու ավանդույթ», իսկ Ալիեւը եթե պարտվի, ապա նրա դատավճիռը չափազանց ծանր ու սարսափելի է լինելու, քանի որ Ալիեւը հաղթական պատերազմի հույս ունի, որով կկարողանա ամրացնել իր իշխանությունը։

РИА Новости