ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին այցելելու է Հայաստան։  Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ  Անի Բադալյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ։ Նույն օրը նա կմեկնի Վրաստան, իսկ մարտի 19-ին կհանդիպի Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։