Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամմ կարող է պատուհասել Եվրոպային․ կանխատեսում է ԱՀԿ-ն

Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամմ կարող է պատուհասել Եվրոպային․ կանխատեսում է ԱՀԿ-ն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է որ Եվրոպային կարող է պատուհասել կորոնավիրուսի ավելի վտանգավոր եւ վարակիչ հնդկական շտամմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրեյի ղեկավար Հանս Կլոյւգեն։ Նրա խոսքերի համաձայն, կորոնավիրուսային հիվանդության այդ տարատեսակը հայտնի է որպես «դելտա տարբերակ» եւ արդեն մի շարք երկրներում մյուս տարատեսակներին դուրս է մղել։ Այս շտամմը մասնագետների մոտ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն բանի համար, որ ավելի վարակիչ է եւ կարող է նույնիսկ իմունիտետ ունեցողների վարակել։ Կլյուգեն նաեւ կոչ է արել վարակին չվերաբերվել թեթեւամտորեն եւ չկրկնել նախորդ տարվա սխալները։