Մահացել է Բելառուսի ԱԳ նախարարը

Մահացել է Բելառուսի ԱԳ նախարարը

Մահացել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։

Ըստ գործակալության՝ Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 5-ին։

Նա Բելառուսի ԱԳ նախարարի պաշտոնում էր 2012 թվականից։

Նշենք, որ Վլադիմիր Մակեյը նոյեմբերի 23-ին մասնակցում էր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։