Մարսի վրա առաջին անգամ ուղղաթիռային թռիչք է իրականացվել

Մարսի վրա առաջին անգամ ուղղաթիռային թռիչք է իրականացվել

Ingenuity անօդաչու ուղղաթիռը առաջին անգամ Մարսի վրա փորձնական թռիչք է իրականացրել։ Այս մասին հայտնում է NASA-ն։

Այն տեղի է ունեցել Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ժամային գոտիով 6։15-ին եւ տեւել է 40 վայրկյան։ Թռիչքից հետո NASA-ն ստացել է տելեմետրիկ տվյալներ եւ Perseverance րովերի լուսանկարները։