Հիմա, որ ես Չարենցավանի իրական տվյալները հրապարակեմ, ինձ կդատե՞ք

Հիմա, որ ես Չարենցավանի իրական տվյալները հրապարակեմ, ինձ կդատե՞ք

Հիմա, որ ես Չարենցավանի իրական տվյալները հրապարակեմ, ինձ կդատե՞ք: Պատասխանեք, հարգելի պարետատուն և մեզ անխնա SMS-ներ ուղարկող պարետ Ավինյան, քանի՞ դեպք ունենք Չարենցավանում և, առհասարակ, ո՞ր քաղաքում քանի հաստատված դեպք կա: Չարենցավանի մասով ձեր ունեցած տվյալները դեռ վարչապետի հայտարարած երկու հաստատված դեպքո՞վ են սահմանափակվում, թե՞ էս տասը օրվա ընթացքում, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություն կրել է այդ թիվը: Օրինակ՝ ավելացել է տասը, քսան, ինչո՞ւ ոչ, երեսուն անգամ: Հավատացեք՝ շատ են: Իսկ դուք տեղյա՞կ եք դրանից: Կամ տեղյա՞կ եք, թե ամեն օր Չարենցավանից քանի մարդ են տանում թեստավորման, քանիսի՞ մոտ է դրական պատասխան լինում, թե՞ էլի հիմնվում եք վարչապետի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումների վրա:

Գիտե՞ք, թե՞ քանի ընտանիք է արդեն մեկուսացվել ու հոսպիտալացվել Չարենցավանից: Եվ ոչ միայն Չարենցավանից: Նաև Էջմիածնից, Գյումրիից, Սպիտակից, Մեղրիից, որի վարակված քաղաքացիներից մեկի հետ վարչապետը Վայքում ընդմիջում և քարոզարշավ էր անում: Չգիտեք: Կամ գիտեք՝ չեք ուզում ասել, իսկ ինչո՞ւ չեք ուզում, դա էլ ես չգիտեմ: Թեպետ՝ կարող եմ ենթադրել: Բայց շատերին հետաքրքրում է՝ իրենց քաղաքում քանի՞ վարակված դեպք կա, քանի՞սն են մեկուսացվել ու դեռ քանի՞սն են կասկածվում: Իրենց իսկ անվտանգության ու իրավիճակին տիրապետելու համար են ուզում իմանալ: Բայց դուք չեք ասում, ասողներին էլ սպառնում եք գրեթե սահմանադրական կարգի տապալման հոդվածով դատապարտման: Շարունակեք սպառնալ և տեղեկատվություն չտրամադրել: