Մադրիդում երեկ տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 4-ի

Մադրիդում երեկ տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 4-ի

Մադրիդի կենտրոնում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է, հասնելով չորսի։ Հիշեցնենք, որ պայթյունի պատճառը ըստ նախնական վարկածի, եղել է գազի արտահոսքը։

Չորրորդ զոհը եկեղեցական է, 36-ամյա Ռուբեն Պերես Այալան, ով տեղափոխվել էր հիվանդանոց բազմաթիվ մարմնական վնասվածքներով։

Նշենք, որ ըստ հաղորդման պայթյունը որոտացել էր այն շենքում, որտեղ ապրում են Վիրխեն դե լա Պալոմա համայնքի եկեղեցականները։ Շենքի մոտ նաեւ ծերանոց կա։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ գազի բոյլերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Տուժել է մեկ տասնյակից ավելի մարդ։